Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Շարմազանով.Առաջին փոխվարչապետի պաշտոնը չի ներդրվել որևէ անձի համար

Շարմազանով.Առաջին փոխվարչապետի պաշտոնը չի ներդրվել որևէ անձի համար
26.01.2018 | 14:57

2018-ի ապրիլից հետո կառավարության ձևավորման, նշանակումների, վարչապետի ընտրության, նշանակման հարց մինչ օրս ՀՀԿ-ում չի քննարկվել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով կառավարության կողմից ընդունված Անվտանգության խորհրդի ձևավորման և գործունեության նախագծին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ թե Անվտանգության խորհրդի մասին օրենքը, թե կառավարության կազմի մասին օրենքը, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը այս կամ այն անձի համար չեն` «Սա արված է՝ հիմք ունենալով պետության արդյունավետ կառավարումը»:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ